Քաղաքականություն

Ինչպես է ՌԴ-ն արձագանքել Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելուն

Unknown 1 րոպե 264 դիտում
Ինչպես է ՌԴ-ն արձագանքել Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելուն

Թուրքական գրոհային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման Դոնբասի շփման գծում, չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Մենք իսկապես հատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը»,֊հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ինչպես հայտնել ենք,հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական անօդաչու «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250