Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին: Գրում է Ermenihaber.am-ը:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են մի քանի հարց, այդ թվում և Հարավային Կովկասի հարցը: Նա Մակրոնին հայտնել է, որ Հարավային Կովկասում հիմա դրական քայլեր են կատարվում, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վճռական է տրամադրված՝ շարունակելու այդ դրական քայլերը։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, թե իբր Ալիևը Փաշինյանի ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 6-ի հարթակ ստեղծելու հարցը:
«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքին նաև Հայաստանը, եթե բոլորը ընդունեն, ապա իսկապես ստեղծած կլինենք խաղաղության մի հարթակ»,-եզրափակել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը ապակայունացում թույլ չտալն է. Լավրով
Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Կենտրոնական Ասիայի երկրներում ապակայունա...
Նախագահ Սարգսյանը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ պետությունների առաջնորդների հետ
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օ...