Պարեկային ծառայողը գործել է իրավաչափ. Ոստկանության արձագանքը հայտնի միջադեպին
Ոստիկանությունը արձագանքել է մեր «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդվածին:
Ոստիկանության հայտարարությունը ստորև.
Պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ:
Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով։ Այսինքն՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում։ Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ։
Հավելենք նաև, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն՝ չամրակապված վիճակում և առանց դիմակի մեքենա վարելու համար։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության և հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման. նախարարությունը մանրամասնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհակա...
Մանկապարտեզները կփակվե՞ն. պարզաբանում են քաղաքապետարանից
Ինչպես արդեն հայտնել ենք, Առողջապահության նախարարությունը դպրոցներում արձակուրդները մեկ շաբաթով հետաձգելու, ինչպես...