Մանկապարտեզները կփակվե՞ն. պարզաբանում են քաղաքապետարանից
Ինչպես արդեն հայտնել ենք, Առողջապահության նախարարությունը դպրոցներում արձակուրդները մեկ շաբաթով հետաձգելու, ինչպես նաև բուհերում դասերը հեռավար կազմակերպելու առաջարկությամբ է հանդես եկել՝ կապված երկրում համաճարակային վիճակով։
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ասաց, որ այդ մասին կտեղեկացնեն։
«Մենք հետևում ենք Առողջապահության նախարարության ցուցումներին և ընդհանուր հակահամաճարակային իրավիճակից բխող գործողություններ ենք անում։ Եթե այդպիսի որոշում լինի՝ անպայման կտեղեկացնենք»,- ասաց Կարապետյանը։
Հարցին՝ քննարկումներ կան մանկապարտեզները փակելու վերաբերյալ, մամուլի քարտուղարը նշեց, որ այդ քննարկումները միշտ են լինում։
«Միշտ ձեռքը զարկերակի վրա է, ամեն օրվա հետ եկած իրավիճակին համապատասխան քննարկումներ և որոշումներ են կայացվում»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ հետևելու են Առողջապահության նախարարության առաջարկներին։
Նշենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման. նախարարությունը մանրամասնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհակա...
Հայտնի է, թե քանի օր կմնանք տանը Ամանորին. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորի տոներին...