Քաղաքականություն

Թեման՝ անձնագիր. Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետի անդրադարձը

Թեման՝ անձնագիր.  Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետի անդրադարձը
 Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքում գրել է.«ԹԵՄԱՆ՝ ԱՆՁՆԱԳԻՐՆախ, անձնագիրը նույնպես ապրանք է, ունի գին: Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի…

 Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքում գրել է.

«ԹԵՄԱՆ՝ ԱՆՁՆԱԳԻՐ

Նախ, անձնագիրը նույնպես ապրանք է, ունի գին: Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի: Գնագոյացման վրա ազդում են մի քանի գործոններ, բայց ավելի շատ երկուսը, պատվիրվող քանակ և ծառայության մատուցման ժամկետ: Բնականաբար հին նմուշի անձնագրի շրջանառությունը խանգարում է բիոմետրիկի հետագա պատվիրվող քանակին: Ինչ քայլեր ձեռնարկել:

- Առավել բաց, հրապարակային խոսել հանրության հետ, լսել առաջարկները, ողջամիտները ընդունել,

- Նոր մրցույթով առաջարկել մաքսիմալ երկար ժամկետ բիոմետրիկի պայմանագրի համար (օրինակ, 15 տարի), այն կնպաստի անձնագրի գնի հնարավորինս իջեցմանը,

- Հայտարարել ռազմավարական մոտեցում, որ պետությունն ամեն ինչ կանի, որ հաջորդ բիոմետրիկ անձնագիրը

25.000 դրամից ցածր կլինի: Դա նաև ուղենիշ կլինի մրցույթի մասնակիցների համար:

- Որպեսզի բիոմետրիկի քանակը շատ լինի, որի հաշվին էլ գինը ցածր, կատարել օրենքում փոփոխություն, թույլատրել, որպեսզի անձը կարողանա ստանա մեկից ավել բիոմետրիկ անձնագիր: Լինում են պրակտիկայում դեպքեր, երբ կոնկրետ պետության վիզայի առկայությունը խանգարում է անձին այլ պետություն մուտք գործելուն: Կամ անձնագիրը գտնվելով դեսպանատանը,այդ պահին ցանկանում է մեկնել այլ պետություն:

- Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելուց հետո նոր քննարկել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի նվազեցման հարցը: Իսկ քննարկելիս էլ հաշվի առնել, որ հյուպատոսական ծառայության կողմից ՀՀ անձնագիր տրամադրելիս հին նմուշի անձնագիրը և բիոմետրիկը նույն սակագներն ունեն, երկուսն էլ 65.000 են: Բնականաբար քաղաքացի վճարելով 65.000 չի ցանկանա ստանա երկու տարով հին նմուշի անձնագիր,այլ նույն գնով բիոմետրիկ: Իսկ վստահ ենք, որ կարողանալու ենք նրանց տրամադրել բիոմետրիկ անձնագիր»:

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250