ԱԺ փակ նիստում վեճ է բռնկվել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ

Ազգային ժողովի հանձնաժողովների նոյեմբերի 3-ի համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվում էր ուժային կառույցների հատվածը, հայտարարվել է փակ ձևաչափով։


Նիստին մասնակցելու համար խորհրդարան էին ժամանել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


NEWS.am-ի հաղորդմամբ՝ փակ նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց դահլիճից բարձր ձայներ են լսվել, այնուհետև հայտարարվել է 10 րոպեանոց ընդմիջում։ Ըստ տեղեկությունների՝ վեճի պատճառը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործողությունը․ վերջինս նիստին մասնակցել է համակարգչով, ինչը փակ նիստերի դեպքում արգելված է։


Պատգամավորին առաջարկել են դուրս հանել համակարգիչը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ առաջացրել է լարվածություն նիստում։ Ի վերջո, Հայկ Սարգսյանը լքել է դահլիճը։

Քաղաքականություն