Ռուսաստանը «Կինժալ» հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին
Ռուսական զորքերը խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ օգտագործելով նաև «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ի պատասխան Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին՝ այս գիշեր հարված է հասցվել մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով, այդ թվում՝ Կինժալ հրթիռներով և հարվածային ԱԹՍ-ներով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ հարվածները ուղղվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, գազաէներգետիկ համալիրի օբյեկտներին, ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքին, ինչպես նաև զինված ուժերի տեխնիկայի վերանորոգման բազաներին։
Նշվում է, որ բոլոր նախատեսված թիրախները խոցվել են։






























