Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին
«Նախատեսված է իր ներքին լսարանի համար, ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշելով, որ Ալիևի խոսույթում որևէ սպառնալիք չի տեսնում։
«Որևէ սպառնալիք չեմ տեսնում, տեքստի մեջ ազատագրելու մասին բան չեմ տեսել, ընդհակառակը, տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք նման ձև մեկնաբանում»,-ասաց նա։
Հարցին, թե նորմա՞լ է խաղաղություն հաստատելու համատեքստում նման հայտարարություն անելը, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև անշնորհակալ գործ է։ Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում է, որ պատերազմով հարց չենք լուծելու։ Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ Ղարաբաղի բնակիչներն էլ վերադառնան»։






























