Կորած երեխայի հայրն է խեղդամահ արել նրան. ՆԳ նախարար

Կորած երեխայի հայրն է խեղդամահ արել նրան: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: 


«Նախնական տվյալներով սպանություն է`երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման ընթացքում է վրա հասել դեպքը։ Պետք է պատճած կերպով գնահատենք դեպքը, այս պահի դրությամբ այլ տվյալ չեմ կարող ասել»,- ասել է նախարարը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնել են ՆԳՆ-ից:


Հավելենք, որ որոնաղափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։