Բաքու-Նախիջևան թռիչքը նույնիսկ բիզնես տեսակետից շահավետ չի եղել. կարող եք քարտեզի վրա քանոնով հաշվարկել. Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքու-Նախիջևան թռիչքի շուրջ (ամփոփիչ)
Գրառումս երկար է լինելու:
Այդ պատճառով երկար չկարդացողները թող նեղություն չկրեն։
1. ԻԿԱՕ-ի Int’l Civil Aviation Organization-Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպություն- ԱՌԱՋԻՆ ԿԵՏ (ըստ Շահեն Պետրոսյանի, կամ նրա մեկնաբանությունը մեկնաբանող լրագրողի) գոյություն չունի:
ՉՈւՆԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ:
Այս արտահայտությունը ոլորտից բացարձակ անտեղյակության և պրոֆեսիոնալ ծայրահեղ անպիտանության ցուցանիշ է:
Կա ICAO հիմնադիր փաստաթուղթ` Չիկագոյի Կոնվեցիան (ՉԿ): Եվ այդ փաստաթուղթն ունի առաջին հոդված: Որը կոչվում է, ՍՈւՎԵՐԵՆԻՏԵՏ:
Այն ասում է տրամագծորեն հակառակի` սեփական երկրում սեփական օդային տարածքի հանդեպ ունեցած ԻՐԱՎՈւՆՔԻ մասին:
Այդ հոդվածում աներկբա գրված է, որ ամեն երկիր իր օդային տարածքի միակ և աներկբա ՍՈւՎԵՐԵՆՆ Է:
Եվ վերջ:
Ցանկացած ոք, նույնիսկ ոչ իրավաբան կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին ընդամենը Google-փնտրտուքով:
2. ՉԿ 5-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածները հստակեցնում են այլ երկրի օդային տարածքից օգտվելու իրավասությունները:
Համաձայն այդ հոդվածների՝ Ադրբեջանը, կամ այլ երկիր, առանց ՀՀ իշխանությունների թույլտվության չէին կարող օգտագործել սուվերեն երկրի օդային տարածքը:
Հետևաբար` թռիչքը կատարվել է ՀՀ կառավարության իմացությամբ, կամ Ադրբեջանի կողմից նրա (կառավարության) արհամարմամբ:
3. ICAO doc. 252-ը սահմանում է այլ երկրների օդային տարածքի օգտագործման կանոնակարգը: Որտեղ հստակ նշվում է թույլ չտալու, իսկ թույլ տալու դեպքում, անվստահության առկայության պարագայում, նույնիսկ քո երկրում վայրէջքի և օդանավի ստուգման իրավունքը:
4. ՀՀ Կառավարության, 2003 թ. «ՀՀ Օդային տարածքի Կազմակերպման կարգը Հաստատելու մասին» փաստաթղթով, և հաշվի առնելով վերոնշյալ փաստաթղթերը, այս թռիչքի թույլտվությունը պիտի շնորհվեր ՀՀ ԱԳՆ և ՊՆ կողմից, և միայն նրանց երկուսի համաձայնության դեպքում:
Ի՞նչ կասի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կրտսեր գիտաշխատողից ռազմավարական ոլորտի` Քաղաքացիական Ավիացիայի Վարչության պետի պաշտոնին նշանակված «մասնագետը», որևէ կապ չունի իրականության հետ:
Այս թռիչքը նույնիսկ բիզնես տեսակետից շահավետ չի եղել AZAL-ի համար` Բաքու-Նախիջևան թռիչքուղին ավելի կարճ է Բաքու-Թավրիզ-Նախիջևան երթուղով, քան Բաքու-Ճամբարակ-Գառնի-Նախիջևան ճանապարհով (կարող եք քարտեզի վրա քանոնով հաշվարկել):
Այս թռիչքը հերթական ապտակը, կամ աքացին էր մեր երկրին, ի դեմս ՀՀ «թավշյա» քայլառաստների և նրանց իմացյալ կամ ոչ իմացյալ ձայն տվող բիոմասսայի
Այսքանը»։

Քաղաքականություն