Ո՞ր դեպքում վարորդները կազատազրկվեն․ նոր փոփոխություն
Հայաստանում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի քանակը զգալի ավելացել է, ինչը խիստ մտահոգիչ է: Եւ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, այդպես փորձելով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը: ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում կկատարվի փոփոխություն կնախատեսվի ազատազրկման ստորին շեմ:
լրատվականը տեղեկացել է, որ առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում:
Օրինակ, նույն արարքը, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ եթե նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ եւ որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Ցուկերբերգը ներողություն է խնդրել սոցցանցերի աշխատանքի խափանումների համար. հայտնի է, թե ո՞րն է եղել պատճառը
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Facebook, Instagram սոցցանցերում և WhatsApp մեսենջեր...
«Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է». հայ վարորդների ահազանգը․ NEWS
Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որեւէ հիմնավորում վարորդներին չի նե...
Հայազգի Արտեմ Փաթափությանը դարձավ բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր
Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկահայ հետազոտող Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուս...
«Կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար»․ հադրութցի տղամարդ
Հադրութից տեղահանված բնակիչներին ընդունել է Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը։ Քքննարկել են գումարների հետ կապված հա...