«Պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում». ԱՆ-ն պնդում է` պատվաստումների հետևանքով մահեր չեն գրանցվել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիարժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձևավորվում է, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել` ժամանակային առումով, և անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք, ու մահանա:
Լրատվամիջոցներին հորդորում ենք չստուգված և միակողմանի տեղեկատվություն չտարածել:
Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի առաջացումը»:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...