Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կապ հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ, վերջինս հաստատեց լուրը:
Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։
Հայկոն սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։
1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։
1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։
1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։
1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...
Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հոկտեմբերի 1-ին. նախարարությունից մանրամասնել են
Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև...