Հաղորդում եմ ներկայացրել Բաստայի համերգի և սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջոցառումների մասին. փաստաբան
Ընդամենը երկու օր առաջ անձամբ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ ոստիկանություն, դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ կապված ռուս ռեփեր Բաստայի և սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «գունագեղ» միջոցառման հետ, այսինքն՝ ՀՀ առողջապահության պաշտոնական անփութության ու անգործության վերաբերյալ։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց փաստաբան Էմիլ Մարկոսյանը, որը պարտադիր պատվաստման դեմ պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։
«Հաղորդումը նրա մասին է, որ Հայաստանում համավարակային այս պայմաններում բազմահազարանոց միջոցառումներ են կազմակերպվել։ Առողջապահության նախարարությունն ուղղակի պարտավոր էր կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել՝ գոնե հասարակությանն ու ժողովրդին ինչ-որ մի ձև իրազեկելու տեսքով։ Թող մի հատ զգուշացներ, ասեր՝ Հայաստանում կա էսպիսի տարածվող հիվանդություն և այլն։ Բայց, փաստացի, ոչ մի իրազեկում չի եղել, որևէ քայլ չի ձեռնարկվել։ Դրանով իսկ նախարարությունը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ Կարող եմ ասել, որ Գլխավոր դատախազությունում իմ դիմումն արդեն իսկ ընդունվել է ու պետք է 7 աշխատանքային օրվա ընթացքում պիտի պատասխանեն, թե վարույթ ընդունվում է, թե ոչ»,- ասաց փաստաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...