ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց և տուժած համայնքներին
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։ Այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:
Նշվում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:
«ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի. Ալիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի: Այս մասին Ալիևը...
Թուրքիան մեղադրել է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ...