Թուրքիան մեղադրել է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Գրում է Ermenihaber.am-ը:
Նրանք հանդես են եկել համատեղ մամուլիս ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։
Թուրքիայի արտգործնախարարը, ամփոփելով իր խոսքը, շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի. Ալիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի: Այս մասին Ալիևը...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ադրբեջանի ճնշման տակ Ռուսաստանի ՊՆ կայքի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքո...