Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի. Ալիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի: Այս մասին Ալիևը խոսել է «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում։
Ալիևը միևնույն ժամանակ սպառնացել է, թե իբր «իրենց համբերության բաժակը լցվում է»։
«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ պետք է հաղորդակցություն հաստատվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Նման հաղորդակցության բացումը շատ ժամանակ չի պահանջում: Ճանապարհի ընդհանուր երկարությունն ընդամենը 40 կիլոմետր է, այս ճանապարհի կառուցումը հատուկ խնդիր չի առաջացնի՝ չնայած, որ Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը: Բանակցություններն ապարդյուն են: Այսինքն՝ Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները: Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերության բաժակը լցվում: Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները և գործել պատասխանատվությամբ»,-ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Թուրքիան մեղադրել է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ադրբեջանի ճնշման տակ Ռուսաստանի ՊՆ կայքի քարտեզում այլևս չեն նշվում ԼՂԻՄ նախկին սահմանները. Ստյոպա Սաֆարյան
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ճնշման տակ ՌԴ պաշտպանության նախարարության կայքո...