Իսրայելի վարչապետն Իրանի և Պաղեստինի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել Իսրայելի նկատմամբ «մոլուցքից»
Իսրայելը պաղեստինցիների և Իրանի ղեկավարությանն առաջարկել է «վերջ տալ հրեական պետության նկատմամբ մոլուցքին» և փոխարենն աշխատել սեփական բնակչության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունը կիրակի արել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ երկուշաբթի պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը:
«Մենք մեզ չենք սահմանում ուրիշների՝ ո՛չ Իրանի, ո՛չ պաղեստինցիների միջոցով: Ես նրանց առաջնորդներին հրավիրում եմ զբաղվել իրենց բնակչությամբ, բարելավել նրա վիճակը և վերջ դնել Իսրայելի պետության նկատմամբ այս մոլուցքին»,-ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Չինաստանն ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է ար...
«Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները». Պուտին-Էրդողան հանդիպման թեմաններից մեկը
Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը...