ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հարցում:
«Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Մարդասիրական արձագանքման կենտրոնն անմիջականորեն ներգրավված են խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազոր կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ»,- նշված է պատասխանում, 1lurer.am-ի փոխանցմամբ:
Նույն թեմայով Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը պատասխանել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման հարցին։ Մոսկվան ելնում է նրանից, որ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր բնակիչների սեփականությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման բոլոր դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանի, և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս...
Չինաստանն ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է ար...