Չինաստանն ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է արել ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Միացյալ Նահանգների գործողությունների ֆոնին, գրում է Daily Mail-ը:
Դիվանագետի խոսքով ՝ Պեկինը պետք է հրաժարվի առաջին հերթին միջուկային զենք չկիրառելու քաղաքականությունից և հակահարված տա նոր դաշինքներին, որոնք ստեղծում է Վաշինգտոնը:
Չինացի դիվանագետ Շա Ցզուկանը Պեկինին կոչ է արել պատրաստ լինել առաջին միջուկային հարվածը հասցնել ԱՄՆ-ին։
Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի միջև AUKUS դաշինքի մասին է. այն ցուցադրում է այդ երկրների աճող ռազմական ներկայությունը Չինաստանի հարևանությամբ, կարծում է Ցզուկանը:
10 օր առաջ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է պաշտպանության և անվտանգության ոլորտում AUKUS-ի նոր գործընկերության մասին և հայտարարել ֆրանսիական Naval Group ընկերության հետ Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի կառուցման «դարի պայմանագրից» դուրս գալու մասին:
Փարիզը դա ընկալել է որպես դավաճանություն։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը համաձայնագիրը խզելու Կանբերայի որոշումը որակել է «հարված թիկունքից»: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պայմանագիրը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև հրահրում է սպառազինությունների մրցավազք:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս...