Քաղաքականություն

Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան

Unknown 1,704 դիտում
Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ  Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջան կատարած այցին.

 

 «Տեղեկություն կա, որ Մուրադովը Բաքվում ներկայացրել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար Կոսոբոկովին: Փաստորեն ստացվում է, որ Կոսոբովոկը անձամբ է ներկայացել հայկական կողմին, օրեր առաջ հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարարին, իսկ Բաքվին նրան ներկայացրել է Մուրադովը: Այն, որ հատկանշական էր առաջինը հայկական կողմին ներկայանալը, օրեր առաջ նկատել էի հոդվածի տեսքով անդրադարձիս մեջ: Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական կողմին Կոսոբոկովը անձամբ չի էլ ներկայանում, նրան ներկայացնում է Մուրադովը: Հայտնի է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Բաքվում առաջացրել էր դժգոհություն, թե այն պատճառով, որ նա առաջինը եկել էր Երևան, և թե նաև ընդհանրապես նրա կենսագրության մեջ նկատելով «սեպարատ» ուղերձ: Ինչպես հայտնի է, Կոսոբոկովը եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար: Ահա այդ ֆոնին հետաքրքիր է, Բաքուն ի՞նքն է մերժել Կոսոբոկովին և դրա համար նրան ներկայացրել է Մուրադովը, այդ թվում նաև Բաքվի դժգոհությունը մեղմելու փորձով, թե՞ ռուսական կողմն է որոշել այդպես պատասխանել Բաքվից հնչող «դժգոհություններին», որոնք՝ ընդ որում, կան արդեն տևական ժամանակ և ունեն անշուշտ այլ խորքային պատճառներ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250