«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»․ պատգամավորը ցուցադրեց Ջհանգիրյանի տան լուսանկարը
«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք: Ձեր նշած այդ գոմում հիմա ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է տեղակայված: Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»,- դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Ջհանգիրյանն ասաց, որ վարձակելել են ոչ թե իրենից, այլ՝ տղայից. «Նախորդ գումարման ԱԺ նիստում այդ հարցին մանրամասն պատասխանել եմ.... Գիտե՞ք՝ ինչու գոմ անվանեցի, որովհետև իմ տունը համեստ տուն է՝ հարևան ապարանքների համեմատ»,- հավելեց ԲԴԽ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջա...
Ռուսաստանից թուրքմենական նավթի մատակարարումները գրեթե 50%-ով կպակասեն
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պայմանագիր են ստորագրել, ըստ որի ՝ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը՝ Բաքվին
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամար...