ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին
Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն վարվում, այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Լրատվականը մասնավորապես հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք ֆորմալ բանակցություններ նախանշվո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարաբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ», - ասված է ԱԳՆ պատասխանում։
Վերջին շրջանում Անկարան և Երևանը պարբերաբար մեսիջներ են փոխանցում երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ`բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան, հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր պատճառը, որ Կոսոբոկովը ինքը ներկայացավ Հայաստան, իսկ Բաքվում նրան ներկայացրեց Մուրադովը․ քաղաքական մեկնաբան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Կոսոբովոկի և Մուրադովի Ադրբեջա...
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
«Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»․ պատգամավորը ցուցադրեց Ջհանգիրյանի տան լուսանկարը
«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ ան...
«Այդ շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը»․ Ջհանգիրյանը՝ որդու համար 600 000 դոլարով տուն գնելու մասին
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ–ում պտասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձավ նաև լուրերին, թե այդ պաշտ...