Հայաստանը կրկին «կարմիր» գոտում. մուտքի սահմանափակումները կարող են խստացվել
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ՝ հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, գրանցվող նոր դեպքերի ու պատվաստումների թիվը:
Հիշեցնենք, որ դեռ ամռան սկզբին Հայաստանը «կարմիր» գոտուց շարժվում էր դեպի «կանաչ», սակայն ընդամենը մեկ ամսում նոր՝ դելտա շտամի արագ տարածման հետևանքով Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից կրկին համարվում է ոչ ապահով երկիր:
[71ce31890bf4535648fe5e30caf68823.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
«Ես թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում». պատերազմում 2 որդիներին կորցրած Նարինեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել էր, որ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությու...
38 գերիներու սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին. Սիրանույշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպան...
Ռուսաստանը հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը. Կոսոբոկովի նշանակումը զայրացրել է ադրբեջանցիներին
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների ն...