Ռուսաստանը հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը. Կոսոբոկովի նշանակումը զայրացրել է ադրբեջանցիներին
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի նշանակման կապակցությամբ:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական բազայի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: Նա նախկինում աշխատել է վրացական Աբխազիայում «խաղաղություն» հաստատելու համար, հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը ճանաչեց անջատողական աբխազական ռեժիմի «անկախությունը»: Կոսոբոկովն արդեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Թեև Կոսոբոկովի բազան գտնվում է Ադրբեջանում, սակայն նա սկզբում նախընտրեց հանդիպել հայ նախարարի հետ: Կարծում եմ, որ մի օր էլ նա կարող է հանդիպել Զաքիր Հասանովի հետ: Թվում է, թե Ռուսաստանը հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը », - գրել է Մուխթարլին:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
«Ես թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում». պատերազմում 2 որդիներին կորցրած Նարինեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել էր, որ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությու...
38 գերիներու սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին. Սիրանույշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպան...
Թուրքիան արգելում է հայկական ընկերություններին թռիչքներ կատարել իր օդային տարածքով. Քաղավիացիան` խնդրի մասին
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում...