Հասարակություն

Վանաձորում հայտնաբերվել են ՔԱ 3-րդ հազարամյակի սալարկղային դամբարաններ. Վանաձորի գլխավոր ճարտարապետ

Վանաձորում հայտնաբերվել են   ՔԱ 3-րդ հազարամյակի սալարկղային դամբարաններ. Վանաձորի գլխավոր ճարտարապետ

Վանաձորում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը եւ լուսանկարներ է հրապարակել:

«Սույն թվականի սեպտեմբերի 4-ին , Վանաձորի ջրամատակարարման համակարգի արդիականացման 3-րդ փուլի շինարարական աշխատանքների Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ ակնադիտական զննությամբ ՔԱ 3-րդ Հազարամյակի։
Օրենքով սահմանված կարգով աշխատանքները դադարեցրել եմ և դիմել պետական լիազոր մարմին, այսօր հնագիտական խումբը տեղում զննեց աշխատանքների հետագա ընթացքը տալու համար։
Այս փոքր գտածոները ևս փաստում են, որ Վանաձորը դեռևս 5000 տարի առաջ բնակեցված է եղել, և ունեցել բարձր մշակույթ»,- գրել է նա:

[4dd12ab72792ca077ff7dc0cf485ad43.jpg]

[d7faf841689dab7199d95426831ce646.jpg]

[d03862ecc01130e60cb409e3e8a36739.jpg]

[adb0aa037384111d4c6397322a68eb77.jpg]

[60982af66b236f20cec85684b63aad1b.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250