Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացվել. ՀՀ տուրիզմի կոմիտե
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում անցկացվում էր հարսանիք, հնչում էր ռաբիս երաժշտություն
Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել։
Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տուրիզմի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բողոքները ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից։
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, տեսանյութում լսվում էր նաև ռաբիս երաժշտություն։
Ավելի ուշ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ Գառնիի հեթանոսական տաճարը երեկ փակ է եղել այցելուների համար, որովհետև այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում, ինչի թույլտվությունը նախապես ստացվել էր: Պարզաբանման մեջ նշվում է, որ ռաբիս երաժշտությունը հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10...
Մարդիկ կլքեն սահմանամերձ գյուղերը. Գեղամասարի ղեկավարը` համայնքի խոշորացման մասին. Sputnik Արմենիա
Կառավարությունը մտադիր է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը միավորել Վարդենիս համայնքի հետ, իսկ դա հղի է բազմաթիվ վտա...
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պարզաբանումը՝ Գառնու տաճարում տեղի ունեցած հարսանիքի մասին
«Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կա...
Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ, ունենք 423 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 423 նոր դեպք, վարակվածների ընդհա...