ԱԺ նիստը խոստանում է թեժ լինել. Փաշինյանը կգնա խորհրդարան
«Ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին։ «Ժողովուրդ» օրաթեթրը գրում է․ մինչ այդ՝ երկուշաբթի օրվանից, պետք է նիստեր գումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները և քննարկեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում։
Դրանցից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաղորդումն է, որը դեռ պետք է քննարկվեր նախորդ խորհրդարանի կողմից և այդպես էլ ավարտին չհասցվեց, կքննարկվեն նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը և մեծ թվով հարցեր՝ արդեն կառավարության կողմից ներկայացված։
Այս ընթացքում պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն եկել, և օրակարգում մեծ թվով նախագծեր չեն լինի. եթե արտառոց դեպքեր չլինեն, նիստը կարճատև կլինի։ Սակայն թերևս թեժ է լինելու չորեքշաբթի օրը, երբ խորհրդարան պետք է այցելեն կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»»,-գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...