Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրան ձերբակալել են Սերբիայի իրավապահ մարմինները՝ օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին «Պրեշևո» սահմանային անցակետով ցանկացել է մուտք գործել Հյուսիսային Մակեդոնիայի տարածք:
«Սերբիայի իշխանությունները գործել են հայկական կողմի հարցմանը համապատասխան․ Միլե Միլենկովսկին անցնում է հետաքննվող գործով։ Դիվանագետը Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միյալկովի ազգականն է, որը ներկայում պատիժ է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների տվյալների՝ 2018-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից մասնավոր ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումարներ յուրացնելու մեջ», - հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկց...
«Հյուսիս-հարավ»-ի գործով է ձերբակալվել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը
Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀ...