Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին բողոք է հայտնել դիվանագիտական խողովակներով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկցնում է armeniatoday-ը: Այս քայլով Բաքուն արձագանքել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպման օգտագործմանը Ռուսաստանի գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիքների համար գնումների մասին տեղեկատվության մեջ: «Հարկ է նշել, որ այդ հարցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով։ Հակառակ կողմին տեղեկություն է փոխանցվել, որ նման սխալ տեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուն», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: Նրա խոսքով՝ «հակառակ կողմն իր հերթին նշել է, որ դա տեխնիկական սխալ է, և ընդգծել է, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր այն վերացնելու համար, ինչպես նաև այն, որ նման հարցերին ապագայում ուշադիր կվերաբերվեն»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը ձերբակալվել է
Հայաստանի պահանջով ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին ձերբակալվել է: Այդ մ...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ է արձակուրդն անցկացրել
«Կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված ե...
«Հյուսիս-հարավ»-ի գործով է ձերբակալվել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը
Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնված միջազգային օրդերի հիման վրա ձերբակալել են ԵԱՀ...