Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Սահակյանը. ՔԿ
2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից տուժածը ևս հիվանդանոցում մահացել է
Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակի...
Ողբերգական ավտովթար Երևանում․ Ծիծեռնակաբերդի խճուղում ճակատ-ճակատի բախվել են 2 Mercedes
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճու...
Կոտայքում քարեր տեղափոխող «КамАЗ»-ի մեջ «Kia» մակնիշի ավտոմեքենա է մխրճվել
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:45-ի սահ...
Երևանում երեկ կողաշրջված շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվող կինը մահացել է
Պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների...