Պատահարներ
Ողբերգական վթար Տավուշում. վիրավոր երեխաներից մեկը մահացել է
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ վիրավոր երեխաներից մեկը մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0