Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի մոտ14-րդ կմ-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի մոտակա ձորակը (մոտ 3 մ):
Փրկարարները երկու տուժածի դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
shamshyan.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Տավուշում. վիրավոր երեխաներից մեկը մահացել է
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյե...
61-ամյա տղամարդը հայտարարել էր, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ, բայց իրականությունն այլ էր
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվա...
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահման...
Թբիլիսիում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել:Կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն հայտ...