61-ամյա տղամարդը հայտարարել էր, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ, բայց իրականությունն այլ էր
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք (30-ից 40 տոկոս), ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու իրական հանգամանքները, դեպքի վայրը։
Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն -Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել է Նորաշեն գյուղի 61-ամյա բնակչի և համագյուղացու միջև, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է նրա ձախ ձեռքին, այնուհետև բենզինը լցրել է վրան ու այրել, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ տուժողը հասցրել է հեռանալ դեպքի վայրից, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի ավյրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Նույն օրը՝ դեպքից ժամեր անց, 61-ամյա տղամարդու համագյուղացին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ բենզինը համագյուղացու վրա լցրել ու հրկիզել է ինքը:
Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Տավուշում. վիրավոր երեխաներից մեկը մահացել է
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյե...
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբա...
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահման...
Թբիլիսիում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել:Կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն հայտ...