Թբիլիսիում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսից վեցամյա երեխա է մահացել:
Կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն հայտնել է, որ երեխան օգոստոսի 27-ին կլինիկա է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդել է Նովոստի-Գրուզիա-ն:
«Վեցամյա հիվանդը ուրբաթ կլինիկա է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Բերվելուց անմիջապես հետո նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին:
Երեխան մի քանի հիվանդություն ուներ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, հոգեմետորական խանգարումներ: Կորոնավիրուսային վարակի ֆոնին սեպտիկ շոկ է զարգացել, եւ հիվանդը մահացել է», - ասել է կլինիկայի տնօրենը:
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսով հիվանդ մոտ 80 դեռահաս շարունակում է բուժում ստանալ. նրանցից 29-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, երեքը ծանր վիճակում են եւ միացված են արհեստական շնչառության ապարատին, նշել է Sputnik-Վրաստան-ը:
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացության ամենօրյա դեպքերի 10 տոկոսը բաժին է ընկնում երեխաներին:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթար Տավուշում. վիրավոր երեխաներից մեկը մահացել է
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում՝ Իջևան-Նոյե...
61-ամյա տղամարդը հայտարարել էր, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ, բայց իրականությունն այլ էր
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվա...
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Օգոստոսի 29-ին, ժամը 15:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբա...
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 01:50-ի սահման...