Արարատ Միրզոյանը օգոստոսի 31 կմեկնի Մոսկվա
Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, հանդիպմանը նախատեսվում է հանգամանորեն քննարկել բոլոր ոլոտներում հայ-ռուսական դաշնակցության զարգացմանը, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, համագործակցության հարստացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը:
«Քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանն ու կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանո...
Ես ասում եմ Գորիս-Կապան ճանապարհը փակ է, Փաշինյանը ասում է՝ գրունտային ճանապարհ կա. Արթուր Վանեցյան
Զավեշտալի է, երբ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյ...
«Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունըԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դա...