Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ տպավորության Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում։
Ես չգիտեմ, թե իր ներկայիս դերի մեջ սեփական, թե այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնհայտ է, որ բանակի մարտունակության կամ հեղինակության վերականգնումը չպետք է սկսել նախարարի ուռճացված կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որևէ ձևով չի օգնում։
Ու սա այն դեպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։
Էլ չեմ խոսում այն մասին, որ ՊՆ-ն նույն օրվա լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիվ փոխհրաձգության, Արցախի Թաղավարդում հայ զինծառայողի վիրավորման մասին, իսկ պաշտպանության նախարարը «ուժեղ տղա» ոճի մեջ տեսանյութեր է տեղադրում, թե ինչպես է տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։
Ես որպես կանոն բովանդակային եմ արձագանքում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանության նախարարի վարքագիծը ցավոք ստիպում է վերջինիս հիշեցնել, որ «մկաններ պետք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց և անհրաժեշտ հարվածներ հասցնելուց, բանակի մարտունակության վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։
Բոլոր մյուս դեպքերում դրսևորվող վարքագիծն անընկալելի է և ոչ մի տեղ չտանող»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
«Համարժեք պատասխան տալ սադրանքներին». Զաքիր Հասանովի կարգադրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է «համարժեք պատասխան տալ սադրանքներին»՝ Հայաստանի հետ սահմանին...
Բաքվի և Մոսկվայի միջև կան սուր հակասություններ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատելով նաև ռուսաստանյան քաղաքական դաշտի արձագանքներից՝ Բաքվի և Մո...
Ես ասում եմ Գորիս-Կապան ճանապարհը փակ է, Փաշինյանը ասում է՝ գրունտային ճանապարհ կա. Արթուր Վանեցյան
Զավեշտալի է, երբ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյ...