Առողջապահության փոխնախարարը հրաժարական է տվել
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ում կատարած գրառմամբ։
«Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում»,– գրել է Սմբատյանը։
Առողջապահության ոլորտում Արտյոմ Սմբատյանն աշխատել է շուրջ 3 տարի` տարբեր օղակներում։ Առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2019թ–ի դեկտեմբերի 20-ին։
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Սմբատյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ ամբիոնից Փաշինյանը պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թվեր հնչեցրեց
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհ...
Թուրքիան աջակցում է Ուկրաինային․ մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը. Չավուշօղլու
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Այս մասին, Anadolu-ի հա...
Զասը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքի և կառույցի արդյունավետության մասին
Հայաստանը միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՝ ցույց տալով այն ամրապնդել...
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ընդունած ծրագրում. ի՞նչ փոփոխություն է արվել
ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագիրը հաստատելուց հետո փոփոխություն է արել դրանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կ...