Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ընդունած ծրագրում. ի՞նչ փոփոխություն է արվել

ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագիրը հաստատելուց հետո փոփոխություն է արել դրանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից։

 

Փոփոխությունը կատարվել է օգոստոսի 22-ին՝ կիրակի օրը, գրավոր ընթացակարգով կատարված քվեարկությամբ։

 

Փոփոխության է ենթարկվել կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» հավելվածում և վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը։

 

«Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ»,– ասված է կառավարության ծրագրում ավելացված հատվածում։

Նշենք, որ նախապես, կառավարության ընդունած ծրագրում ասվում էր միայն, որ ՀՀ ԶՈւ–ի բարեփոխումների ռազմավարությունը պետք է հիմնված լինի 44-օրյա պատերազմից քաղած դասերի վրա։

 

Կառավարության գործունեության ծրագրի նախնական տարբերակում պատերազմի հանգամանքների քննություն ու բացահայտում չէր նախատեսվում։

Ծրագիրն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։ Այն նախատեսվում է քննարկել օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին գումարվող նիստում:

Քաղաքականություն