Զարուհի Բաթոյանը կստանձնի ԱԺ-ի պատգամավորի պարտականությունները
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները: Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ «Ուրախ եմ, որ նախորդ 2,5 տարիների ընթացքում Կառավարության հետ միասին հիմքեր ենք ստեղծել մի շարք համակարգային բարեփոխումների սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ծառայությունների բարելավման և ընդլայնման համար: Անելիքներ շատ կան, և ես որպես պատգամավոր շարունակելու եմ աջակցել այդ բարեփոխումների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով ամրագրված դրույթների իրականացմանը: Սովորաբար պատերազմների և համավարակների հետևանքով ամբողջ աշխարհում խոցելիները դառնում են ավելի խոցելի, անտեսվածներն` ավելի անտեսված, ուստի Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում սոցիալական խնդիրները առավել քան երբևէ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Իմ ջանքերն առավելապես ուղղելու եմ երեխաների պաշտպանությանը, սոցիալական աջակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, և այն խնդիրների լուծմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր քաղաքացիների համար: Ինչպես միշտ, բաց եմ լինելու համագործակցության, առաջարկների և դիտողությունների համար: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Բաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ժիրինովսկու խոսքերը հանգեցրել են միջազգային սկանդալի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղե...
ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբաց...
Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը գնդակոծելու մեջ: Փոխհրաձգությունը տեղի է...
ՌԴ-ին սպառնացել է Արմին Լաշեթը, որը կանցլերի պաշտոնում Մերկելի հավանական իրավահաջորդն է
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին...