Ժիրինովսկու խոսքերը հանգեցրել են միջազգային սկանդալի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղեկավարության մասին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության հետ:
«Հանդիպման ընթացքում մտահոգություն և բողոք է փոխանցվել՝ ՌԴ Պետդումայի պատգամավորի վիրավորական հարտարարության հետ»,- «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Աղբյուրի պարզաբանմամբ՝ խոսքը «Կոմսոմոլսկայա պրավդաե ռադիոյի եթերում քաղաքական գործչի ունեցած ելույթի մասին է, երբ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ վերջինս ասել էր. «Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ: Հարավային Կովկասը մեր ազդեցության գոտին է»:
Որպեսզի ռուս զինվորների շրջանում այնտեղ զոհեր չգրանցվեն, Ժիրինովսկին կոչ է արել հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասել նրան. «Իլհամ, քո հայրը իմաստուն մարդ էր, այդ իսկ պատճառով, դու ունես այն տարածքը, որն ուզում ես, սակայն ոչ մի ռուս զինվորի ոչ ոք իրավունք չունի անգամ ծուռ նայել: Հասկացա՞ր ինձ, Իլհամ»:
Այնուհետև Ժիրինովսկին հավելել էր, որ «Ադրբեջանում բռնապետություն է, և եթե Բայդենը ցանկանա, Ալիևին գահընկեց կանեն երկու շաբաթվա ընթացքում, և նրան կկարողանա փրկել միայն Ռուսաստանը, ինչպես փրկեց Փաշինյանին»:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբաց...
Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը գնդակոծելու մեջ: Փոխհրաձգությունը տեղի է...
ՌԴ-ին սպառնացել է Արմին Լաշեթը, որը կանցլերի պաշտոնում Մերկելի հավանական իրավահաջորդն է
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին...
«Ակնայից ուղարկել էին արդեն գրավված Հադրութ. տղերքն ընկել էին շրջափակման մեջ». Արամ Գևորգյան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ տարածվեց այս մարդու լուսանկարը։ Գրում է...