ՌԴ-ին սպառնացել է Արմին Լաշեթը, որը կանցլերի պաշտոնում Մերկելի հավանական իրավահաջորդն է
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնացել, եթե երկիրն օգտագործի «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, գրում է korrespondent.net-ը:
«Եթե Ռուսաստանը կրկին ագրեսիվ պահի իրեն Ուկրաինայի հարցով, Գերմանիան միջոցներ կձեռնարկի ազգային մակարդակով և պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության մակարդակով», - ասել է գերմանացի քաղաքական գործիչը լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, դա կխոչընդոտի Ռուսաստանին օգտագործել գազամուղը որպես աշխարհաքաղաքական զենք:
«Գերմանա-ամերիկյան համաձայնագիրը մեզ տալիս է գործիք, որի օգնությամբ մենք կարող ենք համատեղ պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին ապակառուցողական գործողությունների համար»,-համոզված է Լաշեթը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անվտանգությանը հավատարմությունը պետք է լինի գերմանական արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
Հուլիսի 21 -ին Միացյալ Նահանգներն ու Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ: Այն նախատեսում է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ծրագրի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրություններից, սակայն Մոսկվայի համար ԵՄ պատժամիջոցների հնարավորությունը մնում է, եթե Ռուսաստանը գազամուղը օգտագործի որպես էներգետիկ ճնշման գործիք: Համաձայնագրում նշվում է նաև Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու մտադրության մասին: Գերմանիան խոստանում է օգտագործել բոլոր լծակները՝ Ռուսաստանին համոզելու համար երկարաձգել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագիրը, որը պետք է ավարտվի 2024 թվականի վերջին:
Նմանատիպ հոդվածներ
Ժիրինովսկու խոսքերը հանգեցրել են միջազգային սկանդալի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղե...
ՆԱՏՕ-ի հրամանատարներից մեկը հայտնել է՝ որ դեպքում իրենք կրակ կբացեն ռուսական նավերի ուղղությամբ
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ռոբերտ Բերկը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբաց...
Ադրբեջանը Հայաստանին է մեղադրել Նախիջևանի տարածքը գնդակոծելու մեջ
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը գնդակոծելու մեջ: Փոխհրաձգությունը տեղի է...
«Ակնայից ուղարկել էին արդեն գրավված Հադրութ. տղերքն ընկել էին շրջափակման մեջ». Արամ Գևորգյան
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին շատ տարածվեց այս մարդու լուսանկարը։ Գրում է...