ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը ձեռքերով որսացել է հսկայական կոբրային և դարձել համացանցի աստղ
Կինը ձեռքերով որսացել է հսկայական կոբրային և դրել պարկի մեջ: Համապատասխան տեսագրությունը հայտնվել է Han Viral ֆեյսբուքյան էջում:
Կադրերում երևում է մեծ կոբրա՝ ավերված շենքի սենյակում: Նրանից մի քանի քայլ այն կողմ մի կին է, որը փորձում է սողունին բռնել և նա բավականին հանգիստ տեսք ունի:
Սկզբում հոլովակի հերոսուհին փորձում է փայտով բռնել օձին, սակայն հետո այն դեն է նետում և շարունակում է սողունին ձեռքերով բռնելու փորձերը: Ի վերջո, նրան հաջողվում է դա անել:
Դրանից հետո կինը կոբրան ձեռքին հեռանում է շենքից և բաց թողնում ճանապարհի վրա: Սակայն սողունը կրկին գնում է դեպի տուն, իսկ կինը փորձում է նորից որսալ այն: Այդ պահին կոբրան ցանկանում է կծել կնոջը, սակայն նա հմտորեն խուսափում է, ապա բռնում նրան և դնում պարկի մեջ:
Տեսանյութը նկարահանել են ականատեսները: Հրապարակվելուց ի վեր այն հավաքել է ավելի քան 180 հազար դիտում, 130 հազար հավանում և հազարավոր մեկնաբանություններ: Օգտատերերը գովել են կնոջը` նրա խիզախության համար և զարմանք հայտնել նրա հմտությունների վերաբերյալ: Նրանցից ոմանք նշել են, որ օձեր բռնելու այս մեթոդը չափազանց վտանգավոր է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում
Հայ զինծառայողները խրոխտ շուրջպար են բռնել Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի պատերի ներքո։ Տեսանյութն իր F...
Գեղարքունիքում հետ գրավված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո»
Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լապշինը շարքային սրիկա է․ Հոխիկյան
Լապշինը շարքային սրիկա է։ Երեկ ուշ երեկոյան լրագրող մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայարել հրեա բլոգերի...
«Աստված իմ... դա գերազանցեց իմ սպասելիքները»․ Բեզոսը տեսանյութ է հրապարակել տիեզերանավից
«Ինչպե՞ս է եղել: Աստված իմ... Դա գերազանցեց իմ սպասելիքները, իսկ ես մեծ ակնկալիքներ ունեի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ`...