«Աստված իմ... դա գերազանցեց իմ սպասելիքները»․ Բեզոսը տեսանյութ է հրապարակել տիեզերանավից
«Ինչպե՞ս է եղել: Աստված իմ... Դա գերազանցեց իմ սպասելիքները, իսկ ես մեծ ակնկալիքներ ունեի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` բացականչել է աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը՝ դեպի տիեզերք կատարած առաջին ուղևորատար թռիչքից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կայացել է աշխարհի Բեզոսի առաջին թռիչքը New Shepard տիեզերանավով: Տիեզերական ուղևորության ժամանակ նրան ուղեկցել են եղբայրը` Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 1-ամյա հոլանդացի Օլիվեր Դեմենը: Վերջին երկուսը դարձել են ամենատարեց և ամենաերիտասարդ անձինք, որոնք եղել են տիեզերքում: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության վրա: Թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան:
Մարդկանցից բացի՝ տիեզերանավում մի քանի պատմական իրեր են գտնվել` կապված ավիացիայի պատմության հետ, այդ թվում` Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին օդաչու կնոջ` Ամելիա Էրհարթի թռիչքային ակնոցը և Ռայթ եղբայրների առաջին օդանավի թևի մի մասը:
Բեզոսը ցանկություն է հայտնել կրկնել թռիչքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լապշինը շարքային սրիկա է․ Հոխիկյան
Լապշինը շարքային սրիկա է։ Երեկ ուշ երեկոյան լրագրող մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է ներկայարել հրեա բլոգերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի ամենահարուստ մարդը լքեց երկիր մոլորակը
«Amazon.com» ինտերնետ ընկերության հիմնադիր ղեկավար, «Blue Origin» ընկերության հիմնադիր սեփականատեր, աշխահի ամենահարուստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վստահ չեմ, որ նկարահանման ժամանակ ոչ մի անասուն չի տուժել, այս խնդիրը լուծում չունի». Ռուբեն Գրձելյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահությամբ չեմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանը ստեղծել է ամենաարագընթաց գնացքն աշխարհում
Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում ստեղծվել է մագնիսական բարձիկներով շարժվող գնացք, որի արագությունը հասնում է մի...