ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն «կանչվել է» Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայում ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն «կանչվել է» Ուկրաինայի անվտանգության ծառայություն «քննչական գործողություններ իրականացնելու» շրջանակում: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով ուկրաինական «Գլավկոմ» հրատարակությանը, որը ներկայացրել է փաստաթուղթ, որը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ծառայության քննիչը ՝ Տարաս Բուտենկոն:
Վերոնշյալ փաստաթղթին համապատասխան՝ ռուս նախարարը հուլիսի 20-ին պետք է ներկայանա Մարիուպոլում
«օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծման մասին» գործի շրջանակում:
Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից նմանատիպ գործողություններ տեղի են ունեցել նաև 2016 թ.-ին: Այդ ժամանակ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՊՆ ղեկավարի և Ռուսաստանի այլ 17 պաշտոնատար անձանց դեմ, իսկ սեպտեմբերին Կիևի Պեչերսկի շրջանի դատարանը Սերգեյ Շոյգուի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
ՍԴ դատավորներից ովքեր են դեմ եղել պետության վերացմանը, և ովքեր չէին կարող կողմ չլինել դրան. 168. am
ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն` Հրայր Թովմասյանը, Արևիկ...
«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ այսօրվա որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հ...
Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումնե...