«Հայոց հայրենիք»-ը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ այսօրվա որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։ Հայտարարության մեջ ասվում է․
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»։
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն «կանչվել է» Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ուկրաինայում ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն «կանչվել է» Ուկրաինայի անվտանգության ծառայություն «քննչական գործողությու...
ՍԴ դատավորներից ովքեր են դեմ եղել պետության վերացմանը, և ովքեր չէին կարող կողմ չլինել դրան. 168. am
ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն` Հրայր Թովմասյանը, Արևիկ...
Առաջարկում եմ օրենսդրությամբ սահմանել խափանման միջոցի միայն մի տեսակ՝ կալանք և միայն մի պատժատեսակ՝ ազատազրկում. Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Որպեսզի չունենանք քաղաքական հետապնդումնե...