«Հարգելի պատկան մարմիններ, վերանայեք ձեր այս վարվելակերպը». ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երասխում զոհված պայմանագրային Սամվել Ալավերդյանի մասին նյութ եմ կարդում, որտեղ ներկայացվում է, որ դեռահաս որդին հրաժարվում է ընդունել հոր մահը։ Այնուհետև կարդում եմ, որ որդին առաջինն է համացանցում կարդացել ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը հոր մահվան և ցավակցության մասին։
Անկեղծ ասած, ես մինչև հիմա գիտեի, թե նման դեպքերում , մինչև պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը, համապատասխան մարմիններից գնում են տուն և բանավոր, դեմ առ դեմ հայտնում լուրի մասին։ Փաստորեն վերացրել են այս մեթոդը , փաստորեն թքած ունեն մարդկային վերաբերմունքի և բոթը պատշաճ ձևով հարազատներին հայտնելու ձևաչափի վրա։ Հարգելի պատկան մարմիններ, վերանայեք ձեր այս վարվելակերպը, եթե ակտիվ ռազմական գործողություններ լինեին, կամ, ինչպես ընդունված է ասել՝ պատերազմ, ապա հասկանալի և ընկալելի կլիներ պաշտոանական հաղորդագրություններով տեղեկացնելը՝ հաշվի առնելով մասշտաբները»։