Եվրամիությունը շտապում կառուցել Սիսիան-Ագարակ ճանապարհը. քաղաքագետ Գագիկ Համբարյան
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում կհայտարարվի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթը, որի համար ԵՄ-ն 600 միլիոն եվրո գումար է տրամադրելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Շատերը ուրախացել են այս լուրից, սակայն կառուցվելիք ճանապարհի քատեզն ուսումնասիրելուց պարզ է դառնում, թե ինչու՞ է ԵՄ-ն շտապում կառուցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հենց այս հատվածը և պատրաստ է դրա համար վճարել...
Պատասխանը շատ պարզ է. եվրոպացիներին ոչ թե հետաքրքրում է Երևանն Իրանին կապող ճանապարհը, որքան մի նոր ճանապարհի կառուցումը, որը հեռու կլինի նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանից, ինչպես նաև ավելի անվտանգ կդարձնի Գորիսից Կապան հասնելը, քանի որ Նիկոլ Անհողի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայից հետո Գորիս-Կապան գործող ճանապարհը մի քանի տեղերում անցնում է Նիկոլի կողմից ադրբեջանցիներին նվիրված տարածքներով, որտեղով անցնելը ոչ միայն անվտանգ չէ հայերի համար, այլև նվաստացուցիչ է...
ԵՄ-ն շատ լավ հասկանալով, որ իրենց Նիկոլն այդ պատճառով մշտապես խնդիրներ է ունենալու և նրան միշտ հիշեցնելու են, որ նա հողատու դավաճան է, որը մեծ խնդիրներ է ստեղծել սյունեցիների անվտանգության համար, որոշել են մի կրակոցով մի քանի նապաստակ սատկացնել. 600 միլիոն եվրո գումարով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման պատրվակով նաև ապահովել կապը Գորիսի և Կապանի միջև (քարտեզի վրա այն նշված է կապույտ գույնով), բացել նոր աշխատատեղեր, մեղմացնել սոցիալական ծանր վիճակը և կասեցնել սարսափելի մեծ արտագաղթը Սյունիքից...
ԵՄ-ի Հայաստանում իրականացվելիք 2,6 միլիարդ եվրոյի ծրագիրը ևս կաշառք է հայաստանցիներին, որոնց մեծ մասը զուրկ լինելով պետական մտածելակերպից մեծ ուրախությամբ ընդունեց Արցախի 75 տոկոսի կորուստը և թույլ տվեց Նիկոլին վերարտադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում...
Պարզվեց, Նիկոլ Անհողի կողմից Արցախի դավադրաբար հանձնումն Ադրբեջանին, մոտ 5000 զինվորների սպանդը, տասը հազարից ավելիին հաշմանդամ դարձնելը և հայաստանցիների գլխին եկած այլ արհավիրքները Եվրամիությունը գնահատել է 2,6 միլիարդ եվրո...
Եթե Եվրամիությունն իրոք ցանկանար անշահավետ օգնել Հայաստանին, ապա դա կաներ Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թ-ին, այլ ոչ թե Արցախի կորստից և Բաքվի կողմից Հայասատնը նսեմացվելուց և նվաստացվելուց հետո...
Հ.Գ. Եվրոպացիների և ԵՄ-ի համար ադրբեջանական նավթից և գազից ստացած փողերից հայ զինվորի արյան «հոտը չի գալիս»...
ԵՄ-ն այս օգնությունը տրամադրելով նաև իր շնորհակալությունն է հայտնում ազգադավ Նիկոլին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում չվնասեց Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը, որոնք պատերազմի օրերին միլիոնավոր դոլարների շահույթ էին ապահովում այդ պրոեկտների մասնակիցներից, որոնց մեջ ԵՄ ազդեցիկ որոշ երկրները և Մեծ Բրիտանիան մեծ չափաբաժին ունեն...
Իսկ ռուսները դեռ շատ են զղչալու, որ մտածում են, թե Նիկոլն իրենց գրպանում է...
Ի դեպ, միշտ հիշեք, անվճար պանիրը լինում է միայն թակարդում... Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ համար ոչինչ անվճար չեն արել, չեն անում և չեն անելու»,- գրել է Համբարյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Սա սարսափելի է: Ես ուզում եմ ասել, որ գերմաներենը հազիվ թե ավերածությունները նկարագրող բառեր իմանա». Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սյուրռեալիստական է համարել այն պատկերը, որը նա տեսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած...
Կա՛մ մեզ մորթելու են «Արևմտյան Զանգեզուրում», կա՛մ մենք կրկին ազատագրելու ենք «Արևելյան Զանգեզուրը». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Բաքվի բռնապետի «Արևելյա...
«Հարգելի պատկան մարմիններ, վերանայեք ձեր այս վարվելակերպը». ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Երասխում զոհված պայմանագրային Սամ...
«Սյունիքում հնարավոր զիջումների ֆոնին իշխանությունը փորձում է հեռացնել տեղի համայնքապետներին»․ Աննա Գրիգորյան
Սյունիքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը ամենևին չէր խորշել սպառնալիքի տոնով ասել, որ Սյունիքի համայնքապետ...