Փայլանը պահանջել է հետաքննություն սկսել հայկական եկեղեցու դեմ վանդալիզմ իրականացնելը չխոչընդոտող ոստիկանների դեմ
3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Թեև եկեղեցու մոտ ոստիկաններ են եղել, այնուամենայնիվ սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել:
Այս միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում:
«Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսևորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ և նրանց, ովքեր դա թույլ են տվել»,-գրել է նա:
Փայլանը պահանջել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Գրիգորի Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատ...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցի...
ՀՐԱՏԱՊ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ. ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային...