ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման մասին
Կորոնավիրուսով վարակվածությունն աշխարհում աճում է 4-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Բացի դրանից՝ 10 շաբաթ անկումից հետո մահացությունը նույնպես աճել է»,- հավելել է Գեբրեյեսուսը: ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում այժմ կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի սրում է նկատվում: «Սա էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում մարդկային կյանքի և համաշխարհային տնտեսության համար»,-նշել է Գեբրայեսուսը: Նա նաև խոստովանել է, որ պատվաստանյութերի պակասորդի առաջ կանգնած տարածաշրջանները բժիշկների մոտ ամենամեծ անհանգստությունն են առաջացնում:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պ...